Նորություններ
Տպել

«Ես իրականությունը պիտի ասեմ Խոջալուի մասին». Չինգիզ Մուստաֆաև

 

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նոր լույս է սփռում  այսպես կոչված «Խոջալուի իրադարձությունների» վրա և մերկացնում ադրբեջանական կեղծիքները, որոնք Ադրբեջանը տարածում է տարիներ շարունակ:

  

 

Համացանցում հայտնված տեսնյութում նշվում է, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի հանձնաժողովն ավարտել է Խոջալուի իրադարձությունների մասին քննությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզաբանել, գործել է կուրորեն։ Խոջալուի բոլոր ականատեսները տարբեր պատճառներով զրկվել են կյանքից, սակայն ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաևի (Ֆուադօղլու) մեղարդանքները չեն անհետացել եւ անընդհատ կհնչեն՝ նշում է տեսաֆիլմի հեղինակը։

Տեսաֆիլմի ադրբեջանցի հեղինակն ասում է, որ Խոջալուի ողբերգությունն այնքան մութ էջեր ունի, որ դժվար էլ երբեւէ բացահայտվի: Առավել ևս, որ այդ ողբերգության բոլոր վկաները չկան՝ վերացվել են, բացի Չինգիզ Մուսթաֆաեւից: «Ինչպես գիտենք՝ նա այդ ողբերգության համար մեղադրել, մեղադրում ևմեղադրելու է ոմանց»,-ասում է տեսանյութի ադրբեջանցի մեկնաբանը:

«Իմ նպատակը մեկն է՝ ես իմ ամբողջ ուժերը հավաքելու եմ, որ այս հաղորդումը ժողովրդին հասնի, ես իրականությունը պիտի ասեմ Խոջալուի մասին»,-տեսագրությունում շեշտում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը: Տեսանյութի հեղինակը հավելում է, որ եթե դա ասվի, ապա ադրբեջանցիները մինչև խորքը կվառվեն ճշմարտության ցավից:

Չինգիզ Մուստաֆաևը տեսանյութում պատմում է, որ հաղորդումը եթեր դուրս կգա, տեղեկությունը կհասցվի ժողովրդին՝ հակառակ նրան, որ ոմանք ասում են, թե այդ տեղեկատվությունն ուղղված է Գերագույն խորհրդի դեմ, մյուսները, որ այն ադրբեջանցի զինվորականներին ի վնաս կլինի։

Տեսանյութում հաղորդավարը շարունակում է, թե «Տեմերլան Կարաևը (Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարներից մեկը, այն ժամանակ Գերագույն խորհրդի փոխնախագահ) հայտարարել է, որ իր լեզուն կչորանա, եթե պատմի, թե ինչ գիտի Խոջալուի մասին։ Սակայն, ի տարբերություն Թամերլան Կարաեւի, Չինգիզ Մուստաֆաևի և նրա հետեւորդների լեզուն չի չորանա։ Ինչպես գիտեք, Չինգիզը ողբերգությունը նկարահանել է երկու անգամ…»։

Չինգիզ Մուսթաֆաևը հիշատակում է իր կողմից կատարած նկարահանումները եւ տարածքում նկատած անցուդարձերը: Նա տեսել է, որ զինված մարդիկ դիակների միջով ազատ տեղաշարժվում են, քաշ տալիս դիակները, իսկ երբ տեսել են, որ իրենց նկարահանում է՝ փախչել են: Այդ հանգամանքն էլ հենց կասկած է առաջացրել ադրբեջանցի ռազմական լրագրողի մոտ: Լրագրողը բացառում է, որ այդ տարածքում կարող էր լինել կրակ հայկական կողմից: Երկրորդ նկարահանման ժամանակ նկատել է, որ դիակներն արդեն այլանդակված են եղել: Լսվում է ադրբեջանցի լրագրողի հարցը՝ ո՞վ է արել այս ամենը մեկ օրում, ես երեկ նկարել եմ, դրանք այսպես չէին:

Ֆիլմի հեղինակը  նշում է, որ դիակներն այլանդակելուց հետո արված նկարահանումների նպատակը ամբողջ աշխարհին դրանք իբրեւ հայերի վայրագություններ ցույց տալն էր: Հարց՝ ո՞վ արեց այդ ամենը մեկ օրում: Հարցերը շատ են, ժամանակը՝ քիչ,-եզրափակում է ֆիլմի մեկնաբանաը: 

 

Անդրադառնալով այս տեսանյութին՝ ԼՂՀ նախագահի Մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատեց, որ Չինգիզ Մուստաֆաևն այն լրագրողն է, ով առաջիններից մեկն է իրադարձություններից հետո եղել տվյալ վայրում:

Այդ ամենից հետո, ադրբեջանցի հայտնի ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը զոհվել է անհայտ հանգամանքներում 1992-ի հունիսի 15-ին: Ադրբեջանական պաշտոնական վարկածի համաձայն՝ իբր հայկական կողմի արձակած արկի բեկորից: Ակնհայտ է, որ Ադրբեջանի արդեն նոր իշխանությունները լռեցրել են իրականության մասին փաստող այս աղբյուրը ևս, որը բարձրաձայնել է սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունների եւ հանցագործությունների մասին՝ հայտարարելով, որ այն չպետք է բարդել այլ կողմի վրա:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց նաեև փաստը, որ Մուսթաֆաեւից հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովն է խոստովանել, որ ջարդը կազմակերպվել է հենց Ադրբեջանի կողմից՝ ներքաղաքական պայքարի շրջանակներում:

Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ «Խոջալուի դեպքերի» շուրջ ժամանակին մեծ փաթեթ է պատրաստվել և ի հայտ եկած այս վավերագրական փաստերը նույնպես պետք է ներառել այնտեղ՝ ոչ թե արդարանալու համար, այլ՝ ադրբեջանական կեղծիքը բացահայտելու և ընդհանրապես նման անմարդկային ոճրագործություններ թույլ չտալու:


Աղբյուրը՝ www.armradio.am

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ