Նորություններ
Տպել

Ստեփանակերտի Թումո կենտրոնի դիմորդների գրանցման գործընթացը մեկնարկվել է

 

 Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների գրանցումը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին, իսկ սեպտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին կայանալիք գրանցումների հետ մեկտեղ կենտրոնում կանցկացվեն նաև կողմնորոշիչ հանդիպումներ, որոնց ընթացքում ապագա ուսանողները, նրանց ծնողներն ու Թումոյով հետաքրքրվածները կարող են իմանալ կենտրոնի աշխատանքի, ընդունելության ու դասերի հետ կապված բոլոր մանրամասները:

«Արցախպրես»-ի 3w[ancmamb` Ստեփանակերտի Թումոյում, ինչպես և բոլոր Թումո կենտրոններում, ընդունելության սկզբունքը մեկն է. դիմորդը պետք է լինի 12-18 տարեկան և գրանցման համար անհրաժեշտ է նաև ծնողների համաձայնությունը: Կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի խոսքերով՝ կենտրոն ընդունվելու համար որևէ քննություն կամ հարցազրույց չի անցկացվում, և իրենք չեն հիմնվում դիմորդի գնահատականների, գիտելիքների և պատրաստվածության վրա:
 
Ուսանողների համար Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դռները կբացվեն հոկտեմբերի 5-ից` Ստեփանակերտի և Արցախի մյուս շրջանների 12-18 տարեկան հարյուրավոր պատանիների ընդգրկմամբ:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ