Մշակույթ >> Կերպարվեստ

  Հայ կերպարվեստում իրենց ծանրակշիռ ներդրումն ունեն ծնունդով ղարաբաղցի գեղանկարիչ Ս. Աղաջանյանըքանդակագործ Հ. ԳյուրջյանըՍ. Բաղդասարյանը: ԼՂՀ-ում ապրում ու ստեղծագործում են երեք տասնյակից ավելի նկարիչներ, քանդակագործներ, ժողովրդական արվեստի բազմաթիվ շնորհալի վարպետներ: Երկար տարիների անորոշությունից հետո 1988-ին ստեղծվեց ԽՍՀՄ նկարիչների միության մարզային ինքնուրույն բաժանմունքորը գործուն կապերի մեջ է Հայաստանի նկարիչների միության հետ:

 

  Կերպարվեստի բնագավառում նկատվում է զգալի առաջընթաց: Այդ են վկայում պարբերաբար ՀայաստանումԱրցախում և արտերկրում բացվող ցուցահանդեսները: Արցախի նկարիչների գործերում նշանակալի են 1988- ի Արցախյան շարժման թեմաներով ստեղծագործությունները: Առավել հայտնի են գեղանկարիչներ Ս. Պետրոսյանը, Ռ. ԳաբրիելյանըԱ. Մելիքսեթյանը, քանդակագործներ Յու. Ավետիսյանը, Ա. Հարությունյանը, Լ. Ղալայանը Ա. Հակոբյանը, թատերական նկարիչներ Գ. Ծատուրյանը, Ս Հովհաննիսյանը և ուրիշներՆշանավոր հուշարձաններից է Ս. Բաղդասարյանի «Մենք ենք,մեր սարերը» կոթողը: 1988-ին բացվեցին նաև Սումգայիթի ցեղասպանության և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները (քանդակագործ Ա.Հակոբյան):

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ