Կրպեյան Թաթուլ

  

 

   Կրպեյան Թաթուլ Ժորժիկի [ 21.04.1965, գ. Արեգ (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում) -30.04.1991, գ. Գետաշեն (Շահումյանի շրջան) ], Ղարաբաղյան ազատագրական շարժման գործիչ։ Հայաստանի Ազգային հերոս (հետմահու,1996): 1984-1985 թթ.-ին ծառայել Է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում (1987-1990), 1987 թ.-ի աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1990 թ.-ի սեպտեմբերից` ուսուցիչ Գետաշենի դպրոցներում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով: Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող:

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ