Մելքոնյան Մոնթե

 Մելքոնյան Մոնթե (Ավո) Չառլզի [25.11.1957, Վայսիլիա (Կալիֆորնիա, ԱՄՆ) – 12.6.1993 Աղդամ ], ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս: ՀՀ բանակի փոխգնդապետ (1994 թ. հետմահու): Ավարտել է Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը (1978 թ.), որտեղ հիմնել է «Հայ ուսանողական միություն»: 1978 թ.-ին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն չի ավարտել, մեկնել է Լիբանան` մասնակցելու Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանական կռիվներին: 1980 թ.-ի մայիսից` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) գլխավոր ռազմական մարզիչ: 1990 թ.-ի հոկտեմբերից զորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991 թ.-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»: 1992 թ.-ին` Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Մոնթեն մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ղեկավարել է Մարտունիի, Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: Թաղված է Եռաբլուրում:

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ