Զաքարյան Վիգեն

 

 

Զաքարյան Վիգեն Կարապետի [15.9.1969, Բեյրութ – 8.5.1992, Զառսլու (Շուշիի շրջան)], սփյուռքահայ ազատամարտիկ: ՀՀԴ կուսակցության անդամ և Լիբանանի երիտասարդական միության ՙԴրոշակ՚ մասնաճյուղի ու Կենտրոնական քարոզչական հանձնախմբի ներկայացուցիչ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական թաղամասի պաշտպանությանը: 1992-ի ապրիլին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Շուշիի ազատագրմանը:

  Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով և ՙԱրիության համար՚ մեդալով: Թաղված է Եռաբլուրում:

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ