Մկրտչյան Արթուր (1959-1992)

Մկրտչյան Արթուր Ասլանի [16.2.1959, գ. Ուխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան) – 14.4.1992, Ստեփանակերտ], պետական-քաղաքական գործիչ: ԼՂՀ ԳԽ առաջին նախագահը (8.1.1992-17.4.1992): Պատմական գիտությունների թեկնածու (1988): Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (1984) և Մոսկվայի Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտւտի ասպիրանտուրան (1986): 1981-83-ին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, 1986-ից` Հադրութի հայրենագիտական պետական թանգարանի տնօրեն:

  1991-92-ին` Հադրութի ինքնապաշտպանական ջոկատի շտաբի պետ: 1988-ից սկսած` կարևոր դեր է խաղացել կամավորական ջոկատների կազմավորման, ԼՂՀ պետականության և ՊԲ-ի ստեղծման գործում, մասնակցել է Տողի, Սարինշենի , Խոջալուի, Ղադաղլուի, Մալիբեկլուի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին:  

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ