Դադիվանքը (Խութավանքը) պատմական Արցախի վանական համալիրներից է,գտնվում է Լեռնային Ղարաբաղում` Շահումյանի շրջանում։ Կառուցվել է 9-13-րդ դ.:

Համաձայն լեգենդի` եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադիի կողմից 1-ին դարում։ Պատմական աղբյուրներում եկեղեցին 1-ին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Մխիթար Գոշի կողմից եկեղեցու մասին հաղորդում է տրվել 12-րդ դարում։ Սակայն նույն դարում էլ վանական համալիրը ասպատակության է ենթարկվել ու ավերվել։ Եկեղեցու վերակառուցումը սկսվել է դարի 2-րդ կեսին և ավարտվել 13-րդ դարում։ Այդ մասին հիշատակություն կա Դադիվանքի պատինորտեղ նշվում էթե այդ աշխատանքները կատարվել են 1224 թ.-ին։

Դադիվանքի վանական համալիրը իր մեջ ներառում է Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին, մատուռը, գավիթները և այլ օժանդակ տարածքներ։ Արևելյան պատի վրա տեղադրված են իրենց նշանակությամբ բացառիկ խաչքարեր։

Հարևանությամբ կառուցված է եռահարկ զանգակատունըորը հիմնվել է 1334 թ.-ին Սարգիս եպիսկոպոսի կողմից։ Արցախի հայ հոգևոր և իշխանական տների գործունեության մասին վկայություններ են պահպանվել Դադիվանքի տարբեր հատվածներում թողնված արձանագրություններում։

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից,որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը,որը «տեղի մահմեդական բնակչությունը (ադրբեջանցիները) [1] համարում էր հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերեց այն, ինչպես կարողացավ՚։ 1994-ին վանքը վերաբացվել է, և վերակառուցման գործընթացը դեռևս շարունակվում է։
Վանքային համալիրը պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախյան թեմին։

 

 



 
Հղումներ 1. Մեկնաբանությունը մերն է
Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ