Մշակույթ >> Մշակութային կոթողներ >> Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց

  Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Շուշիի կենտրոնում և նրա մայր տաճարն է: Այն կառուցվել է 1868-1887 թթ.-ին և հանդիսանում է հայկական լեռնաշխարհի երբևէ կառուցված եկեղեցական-ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: Արցախի երկրորդ հոգևոր կենտրոնն է Գանձասարից հետո: Ներկայումս այն Արցախի հոգևոր թեմի առաջնորդի նստավայրն է:

   Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց և զանգակատնից: Զանգակատան կառուցման մասին առկա են բազմաթիվ արձանագրություններ, որոնցից մեկում արևելյան պատի վրա առկա է վկայություն, որ զանգակատունը կառուցվել է Ղազանչի գյուղից Գաբրիել Հովսեփյան-Բադիրյանցի հիշատակին: 1980թ.-ի մարտին՝ Մուսավաթական Ադրբեջանի կողմից Շուշիի հայության կոտորածից հետո, եկեղեցին դադարում է գործելուց: Ադրբեջանի իշխանության տակ գտնվելու մոտ 70 տարիների ընթացքում կործանվել են տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, իսկ տաճարը ծառայեցվել է որպես ամբար, ապա՝ ավտոտնակ: Արցախյան ազատամարտի տարիներին այն ծառայեցվում էր Ստեփանակերտը և շրջակայքը ռմբակոծելու համար և որպես Գրադ համալիրի պահեստ:

  1992թ.-ի արցախյան ազատամարտի ուժերի կողմից Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին՝ որպես հոգևոր կենտրոն, սկսում է գործել:

Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@karabakhcenter.com
© ԵՊՀ